Փոխարժեքներ
25 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.83 |
EUR | ⚊ | € 425.02 |
RUB | ⚊ | ₽ 4.665 |
GBP | ⚊ | £ 508.05 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Ներկա դրությամբ օպերատիվ իրադրությունը արևելյան և հարավ-արևելյան սահմանագոտում հարաբերականորեն կայուն է: Հիմնականում հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արևելյան օպերացիոն ուղղությամբ՝ Կուտական, Կախակնի, նաև Սոթքի ուղղություններով, Վայոց ձորի մարզում Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ կան և՛ նպատակային, և՛ եղանակային նբարենպաստ պայմաններում, մառախուղի պատճառով, նաև նրանց կողմից ձորերում անկանոն կրակահերթերի արձակում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈւ գլխավոր շտաբի խպետ Էդվար Ասրյանը:
ԳՇ պետն ասաց, որ հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական կահավորման աշխատանքների իրականացմանը, քանի որ մենք նախաձեռնել ենք մեծածավալ աշխատանքների իրականացում, ամրացնում ենք զբաղեցրած դիրքերը, շրջանները, բնագծերը, և դրանով փորձում ենք կանխարգելել հակառակորդի հետագա գործողությունները։
Ինչ վերաբերում է մեր կողմից դիրքային կորուստներին, ԳՇ պետն ասաց, որ դրանք կան Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կուտականի ուղղությամբ, սակայն թվային առումով չի կարող ասել։