| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Անկախության կորստի առաջ ենք կանգնած, թշնամին երբեք մեզ այսքան մոտ չի եղել և երբեք ՀՀ-ն այսքան թույլ ու խոցոտված չի եղել, բայց վատահ եմ, որ կարող ենք այս իրավիճակից դուրս գալ և Հանրապետության հրապարակում Անկախության օրվա առթիվ զինվորական շքերթ անել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Այսօր Եռաբլուրում զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ բռնի ուժ կիրառելը և բերման ենթարկելը, Փաշինյանի պատկերն է: Եռաբլուրում հանգչող հերոսների ծնողներն ունեն բարոյական իրավունք արգելելու, որ Փաշինյանը մուտք գործի Եռաբլուր և իր ներկայությամբ չպղծի այն հողը, որտեղ ամփոփված են մեր զինվորների աճյունները, բայց նա ուժով ցրեց նրանց:
Եթե այդքան անվտանգության աշխատակիցներ և զորքեր ունի, պետք է սեփական անվտանգությունը ստորադասի և ծառայողներին ուղղորդի սահման, բայց, ցավոք, դա իր առաջնահերթությունների մեջ չի մտնում»,- ավելացրեց նա:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ պատգամավորը նշեց. «Ադրբեջանցիները շատ առաջ են եկել և Իշխանասարի նկատմամբ վերահսկողություն են սահմանել, կարող են Սյունիքը կտրել, և ոչ թե իրենք միջանցք պահանջեն, այլ մենք ադրբեջանցիներից միջացք խնդրենք, որ ՀՀ-ն կապվի հարավային մարզի հետ»:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։