Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մշակույթի նախարարությունը, տարօրինակ կերպով անընդունելի համարելով Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հարևանությամբ, հունիսի 28-ին հանդես է եկել ինքն իրեն հակասող հայտարարությամբ: Մեջբերումներ հայտարարությունից.
1. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում:
Նախարարությունը գտնում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճում հանդիսացող կառույցներից մեկը, որի համար սկսվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց:»:
2. «Միաժամանակ, կարևոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ և նրա արձանի կառուցման խնդիրը Երևան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի ենք համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը»:
3. «Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝ հաշվի առնելով նաև Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝ հուշարձանների պահպանական գոտիների նախագծի դրույթները»:
----------------------------------
Նկատեցի՞ք, որ 1-ին և 3-րդ կետերը հակասում են իրար: Առաջին կետի երկրորդ պարբերությունում ասում է, որ ՍԿՍԵԼ Է «Հանրապետության Հրապարակ» կայարանի շրջակայքին նորահայտ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ, իսկ երրորդ կետում ասում է, որ ՀԱՄԱՁԱՅՆ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ ՕՐԵՆՔԻ՝ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝ հաշվի առնելով նաև Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝ հուշարձանների պահպանական գոտիների նախագծի դրույթները:
Այսինքն՝ այն այս պահին հուշարձան չէ, բայց անընդունելի է համարում Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը՝ առանց ՀՀ մշակույթի նախարարության թույլտվության:
Գնացեք դեռ տեր կանգնեք այն ամենին, որ օրենքի առկայությանբ՝ ողջ քաղաքը տարիներով զրկեցին պատմամշակութային տեսքից՝ հուշարձանների պահպանական գոտիներում թույլատրելով մասնավոր և «էլիտար» շինարարություններ: Ի դեպ, այքան մտածող եք՝ փրկեք Արամ Մանուկյանի՝ պատմական հուշարձան հանդիսացող տունը Արամի փողոցի վրա, որն ամեն օր կարող է հանկարծակի փլվել:
Առաջին կետում ասում է, որ նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ԱՄԵՆԱՍԻՐԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՑ մեկն է և կիսում է «հասարակության ու մասնագետների. մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում:
Առաջին հերթին կխնդրեի, որ ողջ հասարակության ու մասնագետների անունից չխոսել, քանի որ հասարակության ու մասնագետների մի մասն էլ լրիվ հակառակ կարծիքն ունի այս հարցում: Մենք էլ ենք հասարակություն:
Երկրորդ հերթին՝ գոնե մեկ անգամ այցելեք այդ տարածք ու նոր ասեք, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի շրջակայքը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է:
Այո, մի գուցե այդ տարածքում գիշերող բոմժերի (կատակ չեմ անում) ու բնական կարիքները հոգացողների (կատակ չեմ անում) համար: Շրջեք ու կհամոզվեք:
Կարող եմ ձեր ալարկոտությունը փոխհատուցել. քիչ առաջ մի քանի նկարներ եմ արել այդ տարածքի շուրջբոլորից: Ինչպես ասում են՝ փաստերն ակնհայտ են, թե ինչքան եք սիրում ու խնամքով վերաբերել այդ կայարանի շրջակայքին: «Զմայլվեք» ստորև ներկայացված նկարներով:
Հ.Գ. Նկարներում՝ Արամ Մանուկյանի տեղադրված արձանը և հուշարձանին հարող շրջակա տարածքը:
Հ.Գ. Համոզված եմ, որ Արամ Մանուկյանի արձանի բացումից հետո այդ տարածքն իրոք կգեղեցկանա ու կդառնա հայության սիրված վայրերից մեկը, իսկ Արամով՝ նաև իմաստավորված: