|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունիսին միջազգային ճանապարհորդների այցերը Վրաստան աճել են 294,2 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ․ հայտնել է Զբոսաշրջության ազգային վարչությունը:
Ընդհանուր առմամբ, հունիսին միջազգային ճանապարհորդները Վրաստան են կատարել 116.6 հազար այց, որոնցից 104.6 հազարը՝ զբոսաշրջային: Միեւնույն ժամանակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջիկների այցելությունների թիվն աճել է 286.8 տոկոսով:
Այցելությունների ընդհանուր թիվը հունվար-հունիս ժամանակահատվածում կազմել է 446.1 հազար, ինչը 66,4 տոկոսով պակաս է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում:
Մայիսին ամենաշատ այցերը Վրաստան կատարել են Թուրքիայի, Ուկրաինայի, Իսրայելի, Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիները. Վրաստան է այցելել Հայաստանի 13.342 քաղաքացի:
Փետրվարի 1-ին բացվել են երկրի օդային սահմանները, եւ ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ մայիսին թռիչքների քանակը վերականգնվել է 65 տոկոսով՝ համավարակային ժամանակահատվածի հետ համեմատ: Հունիսի 1-ից Վրաստանն արդեն բացել է իր ցամաքային սահմանները: