կարևոր
421 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-29 14:23
Հասարակություն

Հիմա կարո՞ղ եք մեր գյուղատնտեսին պարզ բացատրել, թե ինչ է սպասվում իրեն սահմանի բացումից հետո․ Ագնեսա Խամոյան

«Ի՞նչ է սպասվում գյուղացուն՝ հայ-թուրքական սահմանի բացումից հետո»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցն ուղղված էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։

«Ես շատ ուրախ եմ, որ դուք ձեր բառապաշարը փոխել եք կամ գոնե որոշում եք կայացրել ձեր բառապաշարը փոխելու և այլևս ձեր ընդդիմախոսների հետ բացառապես գիտական հոդվածների լեզվով եք խոսելու, բայց կարող եք պարզ, մարդկային՝ առանց գիտական հոդվածների, հայ մարդուն հասկանալի լեզվով բացատրել, թե ի՞նչ է սպասվում իրեն՝ հայ-թուրքական սահմանի բացումից հետո»,- ասաց Ագնեսա Խամոյանը։

«Էական խնդիրներ չեն լինի, առանձին ապրանքատեսակների մասով միգուցե կարող են լինել, բայց դրանք և ֆինանսական առումով, ծավալային, ռեսուրսային և բազմաթիվ այլ հարցերով շատ կառավարելի են և մեր որոշումների տիրույթում։ Այսինքն, եթե դու ստանում ես մի հատ մեծ բան, որի դիմաց կարող ես կորցնել մի փոքր բան, ավելի լավ է այդ մեծ բանը ստանանք, այդ փոքրը աջակցելով, ադապտացնելով կորցնենք, բայց մեծը, կամ մեծի մեծ մասը ստանանք։ Մեր քաղաքացիները չպետք է մտահոգվեն, մենք ունենք բավարար գործիքներ, մեխանիզմներ, ֆինանսներ, որ այդ հարցերը այնպես լուծենք, որ բացասաբար չանդրադառնա նրանց վրա»,- ասաց Պապոյանը։
 

Մանրամասն՝ տեսանյութում։