|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 29-ին, ժամը 13:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8 կմ-ին բեռնատարը կախվել է դեպի ձորը, կա ձորը սահելու և ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 8-րդ կմ-ին (վարորդը՝ Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան հետնամասով կախվել է ձորը. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան վերադարձրել են ավտոճանապարհի երթևեկելի հատված: