Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն օր մեր երկիրը կանգնում է նոր խնդիրների առջև, ամեն օր նոր զիջումների ենք գնում։ Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները վերլուծելով՝ հասկանում ենք, որ այն պարտությունը, որ կրել ենք անցյալ տարի, շարունակական բնույթ է կրում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Նա հիշեցրեց՝ ադրբեջանական զինուժն ամեն օր ավելի է խորանում ՀՀ սուվերեն տարածքում, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհին։ «Մնացորդում ունենք այլընտրանքային ճանապարհ, որը Գորիսը Տաթևով կապում է Կապանին։ Այդ ճանապարհը խնդրահարույց է, նախագիծն արվել է սխալներով»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ արդեն խնդիրներ են առաջացել։
«Խոշոր խցանումներ կան, երբ դեռ ձյուն չի եկել, մառախուղ չկա, ճանապարհը սառցապատված չէ։ Ճակատենի ճանապարհն էլ կորցնելով՝ մեր 4 գյուղերի հայրենակիցները՝ 600 հոգի, մնացին շատ բարդ կացության մեջ։ Եթե 10 կմ հատելով էին հասնում Կապան, հիմա ստիպված պետք է գնան Մեղրիով, Քաջարանով, 150 կմ շրջանց կատարելով՝ հասնեն Կապան»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ կառավարությունն այդ անվտանգային հարցերը լուծելու փոխարեն բեմադրություններ է անում։
«Նախարարներ է նշանակում, նախարարներ է հանում։ Ինչո՞ւ հեռացվեց պաշտպանության նախարարը․ որ պատշաճ դիմադրություն չէ՞ր իրականացրել, թե՞ հակառակը։ Ինչո՞ւ հանրությունը պատճառները չգիտի, և ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանը ՊՆ-ի հետ»,- նշեց պատգամավորը։