|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունիսի 4-ին, ժամը 08:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ «Թասի ոլորաններ» կոչվող հատվածում, Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 20-րդ կմ-ին «Volvo» մակնիշի (վարորդը՝ Պ. Է.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը. պատահարի հետևանքով տուժածներ չկան:
Փրկարարների և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված: