|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Օգոստոսի 1-ին, ժամը 08:52-ին ահազանգ է ստացվել, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում, բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-4 ավտոճանապարհի 158-րդ կմ-ին «Mitsubishi Canter» մակնիշի 68 AV 068 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողային հատվածով կախվել դեպի ձորը, առկա է ընկնելու վտանգ:
Փրկարարները ամրացրել են ավտոմեքենան (ֆիքսել են ավտոմեքենայի դիրքը):
Ավտոմեքենան անվտանգ տարածք դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: