Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց որոշման փոփոխություն դեղերի տեղատոմսով դուրս գրման վերաբերյալ: Ըստ նախարարի` հաշվի առնելով բժշկական տարբեր միությունների և պացիենտների դիմումները, առողջապահության նախարարությունն առաջարկում է կրկին հետաձգել որոշման` ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2019թ. հուլիսի 1-ը` թողնելով միայն բացառությունները: Դրանք են` անվճար տրամադրվող թմրամիջոցներ, հոգեմետ և հոգեներգործուն նյութերը, հակավարակային, հակասնկային, հակամիկրոբային, հակավիրուսային դեղերը:
Մինչև 2019թ. ավարտը առողջապահության նախարարությունը կամփոփի բոլոր դիտողությունները, առաջարկությունները, ռիսկերը` արդյունքների մասին տեղեկացնելով կառավարությանը: Նախարարը շեշտեց` հակավարակային դեղերը` հակաբիոտիկները, պետք է դուրս գրվեն դեղատոմսով, քանի որ դա լուրջ մարտահրավեր է նախարարության համար: «Այդ դեղերի դուրս գրման հետ կապված ուժեղացնելու ենք վերահսկողությունը, քանի որ բողոքներ ենք ստանում, որ դեղատները շարունակում են հակաբիոտիկները վաճառել առանց դեղատոմսերի»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Վարչապետն արձագանքեց, որ այս ոլորտում առկա է խնդիր, որն անպայման պետք է կարգավորել, սակայն ժամկետների հետաձգումները, ի վերջո, անիմաստ են դառնում, եթե հանրության հետ տեղի չի ունենում երկխոսություն: Ուստի հետաձգումների իմաստն այն է, որ նախ կառավարությունը հասկանա առկա խնդիրների խորքային պատճառները, որից հետո մարդկանց պետք է ներկայացնել, բացատրել ու պատրաստել այդ փոփոխություններին:
«Կա գործիք, որը մարդը չգիտի` ինչպես օգտագործել, չգիտի` այդ գործիքն իր օգտին է, թե իր դեմ է: Եվ սա ընդամենը հանրային իրազեկման խնդիր է: Մարդկանց պետք է համոզել, որ այս մեխանիզմը կիրառվելու է հօգուտ իրենց, այլ ոչ թե իրենց դեմ: Եթե կպարզվի, որ դա մարդկանց դեմ է, ուրեմն կհանենք այդ մեխանիզմը, քանի որ անընդհատ հետաձգումներով մենք ոչ մի հարց չենք լուծի»,- ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարարը նշեց, որ չեն սպասելու ոչ մի օր, միանգամից են սկսելու իրազեկումը: