|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Իշխան Սաղաթելյանը:
Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի անդամներ` 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Ռազմական ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների պետերը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունքի մարզային վարչության պետը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը: Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը զեկուցեց 2018 թվականի ամառային զորակոչի աշխատանքների կազմակերպման եւ անցկացման մասին:
Խոսվեց նաև զորակոչիկներին տարկետում տալու խնդիրների, զինծառայությունից խուսափողների հայտնաբերման, բժշկական հետազոտությունների և նմանատիպ այլ հարցերի մասին: Լսելով մարզային զինկոմի զեկույցը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Իշխան Սաղաթելյանը հանձնարարեց հավուր պատշաճի անցկացնել ամառային զորակոչը, պարբերաբար զեկուցել զորակոչի ընթացքի մասին և կատարել մարզի առջև դրված առաջադրանքը:
Ամառային զորակոչի օրերին մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետի գլխավորությամբ ներկա կլինեն նորակոչիկներին ճանապարհելու արարողություններին: