Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան արտասահմանից զորակոչային տարիքի տղամարդկանց ստիպողաբար չի վերադարձնի հայրենիք։ Ըստ նրա՝ տարածքային համալրման և սոցիալական աջակցության կենտրոններին տվյալներ տրամադրելը դեռ չի նշանակում, թե նրանք ինքնաբերաբար զորակոչվելու են ռազմաճակատ:
«Ուկրաինան զորակոչի մասին օրենք է ընդունել, և մենք պետք է հասկանանք, թե որքանով կարող ենք ճակատի տղաներին փոխարինել։ Խոսքը զորակոչային ներուժի՝ հաշվապահական հաշվառման և տեղեկության մասին է։ Եվ մեր որոշման առաջնահերթ նպատակը հենց դա է»,- նշել է փոխվարչապետը։
Ստեֆանիշինան հավելել է, որ Ուկրաինայի իշխանությունների հետ արտերկրում ուկրաինացիների հետագա իրավական կարգավիճակի հարցը քննարկելու նպատակով ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Իլվա Յոհանսոնը մայիսին կայցելի Ուկրաինա։ ԵՄ-ում ուկրաինացիների ժամանակավոր պաշտպանության գործող մեխանիզմը գործում է մինչև 2025 թվականի մարտը։
«Պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ցանկացած սեռի և տարիքի Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ որևէ սահմանափակում կամ հարկադիր վերադարձ չի լինելու։ Բայց պատերազմի համար հաճելի լուծումներ չկան: Եվ եկեք չմոռանանք, որ պատերազմը շարունակվում է, ու մենք պետք է հաղթենք»,- ընդգծել է փոխվարչապետը։
Արտերկրում հյուպատոսական ծառայությունները զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց համար ապրիլի 23-ին ժամանակավորապես դադարեցվել են։ Ըստ զորակոչի մասին նոր օրենքի՝ արտերկրում ապրող ուկրաինացիները հյուպատոսական ծառայություններ կարող են ստանալ միայն այն դեպքում, եթե նրանք ունենան զինվորական գրքույկ և թարմացված տվյալներ զինվորական հաշվառման կենտրոններում և զինկոմիսարիատներում: Սակայն օրենքը ուժի մեջ կմտնի մայիսի 18-ից, իսկ փաստաթղթերի տրամադրումն արդեն կասեցված է։