Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել զորակոչով զբաղվող կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև առողջապահության նախարարության ներկայացուցչին:
Որոշումը, մասնավորապես, հիմնավորվում է այն փաստով, որ զորակոչի առողջապահական բաղադրիչի համար պատասխանատու է առողջապահության նախարարությունը: Զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները կազմավորվում են առողջապահության նախարարի հրամանով, կազմակերպվում է նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների հիվանդանոցային բուժումը, ինչպես նաև առողջապահության նախարարությունը համակարգում է նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների պատվաստումների գործընթացը:
Այս ամենից զատ` նախարարությունը տրամադրում է ֆինանսական փոխհատուցում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիներին մատուցված բժշկական ծառայությունների դիմաց:
Այնուամենայնիվ, քանի որ ներկայումս կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում առողջապահության նախարարության ներկայացուցիչ ընդգրկված չէ, զորակոչի ամբողջ գործընթացի կազմակերպման ընթացքում առողջապահության նախարարությանը վերապահված գործառույթների լիարժեք և արդյունավետ իրականացման տեսանկյունից հարցը խնդրահարույց է: Եվ հետո հաճախ են այնպիսի դեպքերը, երբ հանձնաժողովի կողմից առողջապահության նախարարության խորհրդատուներին, ըստ անհրաժեշտության, պարզաբանումներ ստանալու վերաբերյալ գրություններ են հասցեագրվում, որը դարձյալ օրենսդրությամբ կարգավորված չէ:
Նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքները` որոշում կայացվեց առ այն, որ առողջապահության նախարարի կողմից առաջադրված ներկայացուցիչը ևս ներգրավված լինի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում: Նման նշանակումը հնարավորություն կտա մշտադիտարկելու տարածքային զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունների որակը, ինչպես նաև կնպաստի զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ԿԲՀ-ի կողմից տրվող եզրակացությունների որակի բարձրացմանն ու առավել թափանցիկ և արդյունավետ կդարձնի զորակոչիկների բժշկական հետազոտումը և փորձաքննությունը:
Թեկնածուի ներկայությունը հանձնաժողովում հնարավորություն կտա նաև ուսումնասիրելու և արծարծելու զորակոչի ընթացքում առողջապահության ոլորտին վերաբերելի խնդիրները, օպերատիվ կարգով լուծումներ առաջադրելու այդ խնդիրներին և արդյունավետ կերպով համակարգելու ԿԲՀ-ի կողմից բժշկական հաստատություններ ուղարկված զորակոչիկների բժշկական հետազոտման և բուժման գործընթացը: