Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք նախապես էին հայտարարել, որ սեպտեմբերի 1-ին իրենց երեխաներին չեն ուղարկելու դպրոց և փակելու են այնտեղ տանող փողոցը` ի նշան բողոքի: Բանն այն է, որ նրանք 10 ամիս է` սպասում են խաղողի մթերման գումարներին, և հիմա իրենց երեխաների համար գրենական պիտույքներ ու հագուստ գնելու հնարավորություն չունեն, այդ պատճառով էլ չեն ուղարկելու դպրոց: Բողոքի ակցիան անժամկետ է, և երեխաները դպրոց չեն գնալու, մինչև նրանց ծնողները չստանան իրենց հասանելիք գումարները:
Գյուղացիների մեծ մասը բազմաթիվ վարկեր ունի: «Գյուղում որ մի նշանի մատանի ման գաս, չես ճարի, սաղ բանկերում գրավի տակ դրված ա»,- ասում է գյուղացիներից մեկը:
Աղավնաձորի կանայք զայրացած են, թե ինչո՞ւ Երևանի դպրոցականները պետք է գեղեցիկ հագնված, փուչիկները ձեռքներին գնան դպրոց, իսկ իրենց երեխաները գումար չունենան` հագուստ ու գրենական պիտույքներ գնելու:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ հարցը ուշադրության կենտրոնում է, գնում են բանակցություններ, և հավանաբար, առաջիկայում խնդիրը կլուծվի, սակայն չմանրամասնեց` ինչպես:
Աղավնաձորի գյուղացիները նշում են, որ ճարահատյալ կտրուկ քայլի են դիմում` դպրոց տանող ճանապարհը փակելով:
Դպրոցի տնօրեն Նահապետ Մանուկյանը չէր էլ սպասում, որ նման բողոքի ակցիա է կազմակերպվում: Դպրոցում որևէ աշակերտ չկա, սակայն բոլոր մանկավարժները գնացել են աշխատանքի: