Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել՝ ԱԺ հրատապ նիստ գումարելու հրատապ նախաձեռնությամբ։
«Հարցը վերաբերում է նրան, որ ԱԺ-ն հայտարարություն անի՝ Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով։ Նախաձեռնությունն արդեն մուտքագրել ենք, հավանաբար՝ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին։ Դրանից զատ վաղը՝ ժամը 14։00-ին, ՀՅԴ ԳՄ նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների դեսպանատների, ԱԳՆ դիմաց՝ կրկին կոչ անելով միջազգային կազմակերպություններին, COP29-ին մասնակցող պատվիրակներին հանդես գալ կոչով, լինել հետևողական, ստիպել և պահանջել, որ Ադրբեջանն ազատ արձակի ռազմագերիներին»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում տեսել ենք, որ կոչերը ոչինչ չեն փոխում, եթե պետական մակարդակով ճնշում չլինի՝ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց՝ նշելով, որ շատ կարևորում են ԱԳՆ դիմաց պահանջը, երկրորդը՝ այդ հարցով ամբողջ աշխարհում կա օրակարգ, տարբեր խորհրդարանական, կառավարություններ, միջազգային իրավունքի կազմակերպություններ նման կոչով, պրոցեսով հանդես են եկել, տարօրինակ կլինի, եթե ՀՀ-ում հանրային ճնշում չլինի։