|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր կառավրության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը:
Նախարարը նշեց, որ այդ ընկերությունը գործունեություն է ծավալելու գյուղատնտեսության ոլորտում շատ կարևոր համարվող հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի արտադրության մեջ: 2,25 միլիարդ դրամի ներդրում է անելու` 24 աշխատատեղով, միջինը 320 հազար դրամ աշխատավարձով:
«Նկատի առնելով, որ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում նման արտադրություն, ինչը կարևոր է գյուղատնտեսության ոլորտում, առաջարկում ենք հավանություն տալ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Որոշումն ընդունվեց: