Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում կարկտապաշտպան ցանցեր արտադրող և տեղադրում իրականացնող «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերության ներկայացուցիչներին:
Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը նշել է, որ հակակարկտային միջոցները Արցախում գյուղատնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեն: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ անցած տարիներին այդ ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկվել, սակայն ներկայումս արդյունավետության բարձրացման խնդիր կա:
«Արցախում զարգացող գյուղատնտեսության և հատկապես ինտեսիվ եղանակով նոր այգիների հիմնադրման գործում կարկտահարությունը շարունակում է մնալ որպես ամենավտանգավոր և հավանական ռիսկերից մեկը: Այս առումով կարծում ենք, որ ձեր ունեցած փորձը և մասնագիտական խորհրդատվությունը անհրաժեշտ աջակցություն կլինի»,- իր խոսքում ասել է Գ. Մարտիրոսյանը:
Հանդիպման ընթացքում ընկերության պատասխանատուները ներկայացրել են առաջարկվող ծառայությունների առավելությունները և պատրաստակամություն հայտնել հնարավոր համագործակցության դեպքում ներգրավել նաև եվրոպացի մասնագետների:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հակակարկտային ցանցի երաշխիքային ապահովության, եղանակային պայմանների նկատմամբ ունեցած դիմացկունության, տարաժամկետ փոխհատուցման և այլ տեխնիկական բնույթ կրող հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»- ի տնօրեն Տիգրան Ծատրյանը շրջանների վարչակազմերի ղեկավարները: