Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 3-11-ը Երևանում են եղել գերմանական «Ophardt Hygiene Technologies» և ամերիկյան «Babikian Design Concepts» ընկերությունների ներկայացուցիչները` հականեխիչ սրսկող սարքերի և հականեխիչ նյութերի արտադրական ձեռնարկություն հիմնելու ներդրումային ծրագրով։ Ներդրողները նախատեսում են առողջապահական արտադրանքը բացի տեղի շուկայում իրացնելուց՝ արտահանել ԵԱՏՄ երկրների և Իրանի շուկաներ։
«Հայաստանի զարգացման հիմնադրամը պատրաստ է ցանկացած փուլում տրամադրելու անհրաժեշտ աջակցությունը՝ ներդրումային ծրագիրը հաջողությամբ իրականություն դարձնելու համար»,- ընդգծել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանըդեկտեմբերի 5-ին «Ophardt Hygiene Technologies» ընկերության հիմնադիր և տնօրեն Հայներ Օփհարդտի, փոխնախագահներ Ջոն Օմալիի, Քեն Ֆռայզենի, «Babikian Design Concepts» ընկերության տնօրեն Տիգրան Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։
Ներդրողների խնդրանքով Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է հանդիպումներ կառավարության անդամների, Հայաստանում Գերմանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանների, բժշկական կենտրոնների, դրամատների, իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության ղեկավարների հետ։Ներդրողներն այցելել են նաև Հայաստանի ամերիկյան համալսարան և քննարկել կրթական վերապատրաստումների մշակման և գիտական համայնքի ներկայացուցիչների միջև փոխանակման ծրագրերի հնարավորությունները՝ նպատակ ունենալով կայուն ձևով բարելավել ձեռքերի առողջ ու մաքուրպահպանումը (hand hygiene)։ Կայացել են նաև այցեր մեծ հիվանդանոցներ՝ քննարկելու նախնական ծրագրերի իրականացման հարցը՝ ուսումնասիրելու ձեռքերի մաքրության արդյունավետությունը ուղղված հիվանդների վիճակի բարելավմանը։ «Փաստված իրողություն է, որ ձեռքերի առողջ և մաքուր պահպանման ուղեցույցին հետևելը դրական արդյունքներ է տվել շատ երկրներում, ինչպես Գերմանիայում։ Ակնկալվում է, որ այդ ուղեցույցի գործուդրության դեպքում հնարավոր կլինի նշանակալի դրական արդյունքների հասնել նաև Հայաստանում»,-ասել է Օփհարդտը։
Սույս ուսումնասիրության ծրագրի իրականացման նպատակով սրսկողսարքեր և հականեխիչնյութեր պետք է նվիրաբերվեն ներդրողների կողմից մինչ Հայաստանում արտադրություն հիմնելը։
Ներդրողները հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ։ Վարչապետի հետ հանդիպմանը ներդրողները հաստատել են Հայաստանում ներդրումային ծրագիրն իրագործելու իրենց որոշումը։
Անդրադառնալով այդ որոշմանը՝ Հայներ Օփհարդտը նշել է. «Բազում ուսումնասիրություններից հետո եկանք այն եզրահանգման, որ Հայաստանը ճիշտ վայր է մեր գործարքի հիմնադրման և եվրասիական, ինչպես նաև Իրանի շուկաներ մուտքի համար»։
Տիգրան Պապիկյանն էլ նկատել է. «Հաշվի առնելով, որ Հայաստանն անծանոթ երկիր էր Օփհարդտի համար, մեր առաջին այցելությունից մինչ հիմա՝ երեք ամսում, ներդրում կատարելու որոշմանը հասնելը համարում եմ նշանակալի ձեռքբերում։ Կառավարության կողմից դրական արձագանքի և աջակցություն տրամադրելու հանձնառության հիման վրա՝ մենք ակնկալում ենք արտադրամասի շինարարությունն ավարտին հասցնել և սկսել արտադրությունը հողը ձեռք բերելուց մոտ 15 ամիս հետո»։ Սույն ծրագրի նախնական նյութական ներդրումը շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար է նախատեսված։
«Կարևոր է նկատել, որ այս արդյունքը հնարավոր չէր լինի առանց Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցության»,-ավելացրել է Պապիկյանը։
Սա գործարարների հայաստանյան երկրորդ այցն է երեք ամսվա ընթացքում։ Առաջինը Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել էր«Made in Armenia» հայկական արտադրանքի խոշորագույն ցուցահանդեսի օրերին, սեպտեմբերի 16-22-ը։ Հավանական այս ներդրողներն այդ օրերին նույնպես մի շարք գործնական հանդիպումներ են ունեցել պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել Հայաստանում գործարար միջավայրը, ծանոթացել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, ենթակառուցվածքներին, տնտեսական զարգացման հեռանկարներին, աշխարհագրական պայմաններին և մասնագիտական ներուժին, դիտարկել են ապագա գործարանի կառուցման հողատարածքները։ Տեսաշարը հասանելի է հետևյալ հղումներով՝http://bit.ly/2hHPbmWևhttps://www.youtube.com/watch?v=s0CflFaaTMc:
Սույն ներդրումային ծրագրի մտահղացման հեղինակը ամերիկահայ ճարտարագետ դոկտոր Տիգրան Պապիկյանն է։ Ծրագրի հիմնական նպատակն է առաջացնել և բարելավել ձեռքերի առողջ և մաքուր պահպանման գաղափարը հանրային և առողջապահական վայրերում, մասնավորապես, հայրենիքի հիվանդանոցներում՝ միաժամանակ Հայաստանում ստեղծելով աշխատատեղեր։ Ծրագրի գործնականացման առաջին քայլերի մասին խորհրդակցել են այս տարվա հունիսին Կարէն Մկրտիչեանն ու դոկտոր Պապիկյանը Լոս Անջելեսում կայացած Հայաստանիզարգացմանհիմնադրամիներդրումային համաժողովի հանդիպումների ժամանակ։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն