|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին ստորագրել են «Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին» համատեղ հայտարարություն:
Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը կհանդիսանա 2011-2014 թվականներին` Իտալիայի արտաքին գործերի նախարարության և Միլանի պոլիտեխնիկի համաֆինանսավորմամբ իրականացված «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի շարունակությունը: Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնը հնարավորություն կընձեռի մշակութային ժառանգության ոլորտում կազմակերպել դասընթացներ` ուղղված մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանը և ամրակայմանը, ինչպես նաև կներառի մի շարք հաստատություններ և կազմակերպություններ, որոնց մեծ ներուժը կարող է նպաստել կենտրոնի ստեղծման ներկա և հետագա աշխատանքներին: