|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Տիգրանակերտում բազմալեզու համալսարան հիմնելու նպատակ ունեցող «Մեսոպոտամիա» հիմնադրամն առաջին քայլն է արել քրդերենով դասավանդող` Թուրքիայի առաջին համալսարանը հիմնելու ուղղությամբ. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Cumhuriyet պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն՝ հիմնադրամի անդամ, պատգամավոր Ահմեդ Յլդըրըմը հայտնել է, որ համալսարանում առաջին փուլում ցանկանում են բացել չոր ֆակուլտետ՝ կրթության, հումանիտար և հասարակական գիտությունների, արվեստի և առողջապահության:
Յլդըրըմը հայտնել է նաև, որ աշխատանքներ են իրականացնում Նեւրուզի այգում գտնվող տարածքը ձեռք բերելու ուղղությամբ: Իսկ համալսարանի անվան հետ կապված` նա ասել է. «Բացի «Ամեդ» և «Մեսոպոտամիա» անուններից, մենք փորձեցինք նաև այլ անուններ գտնել: Վերջում համալսարանի անունը «Քրդիստան» դնելու համար դիմում ներկայացրեցինք»:
Յլդըրըմը նշել է, որ դեռ պատասխան չեն ստացել, սակայն պնդելու են, որ համալսարանին այդ անունը տրվի: