|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգմավոր Վարդան Ղուկասյանից խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում Մանվել Գրիգորյանի արածներին: «Տարօրինակ մարդիկ եք, շատ վատ»,- արձագանքեց նա:
Հարցին՝ ի՞նչ է կարծում, Մանվել Գրիգորյանը միայնա՞կ է գործել, Ղուկասյանը պատասխանեց. «Էդ իրավապահները կպարզեն»:
Հարցին էլ՝ հնարավո՞ր է, որ մի օր էլ նրա դեմ նման ապացույցներ հայտնաբերվեն, արձագանքեց. «Քո դեմ ավելի շուտ ու ավելի շատ կբերվեն, քան իմ դեմ»: