Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն չեն գոհացնում այն գործողությունները, որոնք իրականացվել են` Գյումրին 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո վերականգնելու համար: Ըստ նրա` իշխանությունը թերացել է աշխատատեղերի ստեղծման հարցում:
«Հավանական է, որ 30 տարի է կան գյուղեր, որոնք ավելի շատ աշխատատեղեր ունեն, քան ՀՀ այսօրվա երկրորդ մայրաքաղաքը: Եղեռնի ժամանակ ավելի շատ աշխատատեղեր կային Ալեքսանդրապոլում, քան 21-րդ դարում Գյումրիում: Ինչքան էլ բնակարան կառուցվի, մարդը մի շաբաթ հետո սովամահ է լինելու և այդ բնակարանը վաճառելու է, թողնելու-հեռանալու, ինչը հիմա տեղի է ունենում: Ցավում եմ, որ այդպիսի վիճակ է»,- նշեց Ղուկասյանը:
Ըստ նրա` Երևանում ոչ թե 150 միլիոնանոց թաղամաս պետք է կառուցեն, այլ պահպանեն եղածը և համամասնորեն զարգացնեն մարզերը: «Պետք է Երևանն այդքան չուռճացնենք: 85 մլրդ Երևանի բյուջեն է, Գյուրիինը՝ 3 մլրդ: Մենք մեծացնում ենք Երևանը, բայց ինչքա՞ն դա պիտի անենք»,- եզրափակեց պատգամավորը: