|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է հայոց առաջին լուսավորիչներ սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը:
Տոնի առիթով դեկտեմբերի 3-ին, ժամը՝ 17:30-ին, հընթացս երեկոյան ժամերգության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հանդիսավորապես Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն Մայր Աթոռի Գանձատանը պահվող սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:
Դեկտեմբերի 4-ին, ժամը՝ 10:30-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, առաքյալների տոնի առիթով, կմատուցվի սբ. Պատարագ: