|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Քիչ առաջ ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեց համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը:
ԱԺ 104 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Քվեարկության արդյունքներով` կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ` 3-ը: Անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ:
Քիչ անց ԱԺ-ը պատգամավորները գաղտնի քվեարկությամբ կորոշեն նաև Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նրան որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիր էր ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրել` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: