կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-18 13:16
Քաղաքական

Հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բաներ կոտրվել են. քաղտեխնոլոգ

Հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բաներ կոտրվել են. քաղտեխնոլոգ

Չէի ասի, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ 100 տոկոսով լավ է, բայց ինչ-որ բաներ կոտրվել են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դեռ երկար պրոցեսներ կընթանան՝ քաղաքական և տնտեսական առումով, բայց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի երկրորդ հանդիպումը բավականին հետաքրքիր էր՝ լավ իմաստով: «Այն, որ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ հանդիպումն անցել է բավականին լավ և ջերմ մթնոլրտում, նա հիմքեր ունի՝ հանդիպումն այդպես որակելու, քանի որ քաղաքականության մեջ կան մանրուքներ, որ շատերը չեն տեսնում, բայց մեծ նշանակություն ունեն: Տեսեք՝ Պուտինը Փաշինյանին դիմեց անուն-հայրանունով, սա հիմք է տալիս մտածելու, որ այս հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում՝ ի տարբերություն նախորդի»,- ասաց նա:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ մնացածը ժամանակը ցույց կտա՝ գազի գնի անկում կլինի՞, ՀԱՊԿ-ի հետ կախված խնդիրները կլուծվե՞ն: «Բայց գիտենք, որ ադրբեջանական զինուժի կուտակումներ կան սահմանին, ուստի այս պահին այդ խնդիրն ավելի կարևոր է, քան գազի գինը»,- հավելեց նա:

Քոչարյանի խոսքով՝ Ռուսաստանը երկար տարիներ աշխատել է շատ կացնային, և խանդի տեսարանը միշտ եղել է, որ մենք նրանց 100 տոկոսանոց գործընկերն ենք, ու վերջ: Նրա կարծիքով՝ հիմա այս ամենը մի փոքր նվազել է: