կարևոր
2638 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-12 17:40
Քաղաքական

Հայ-ռուսական հարաբերություններում «հալոցքը» վերադարձ է իրականությանը

Հայ-ռուսական հարաբերություններում «հալոցքը» վերադարձ է իրականությանը

Վաշինգտոնն ու Բրյուսելը շարունակում են հայ «գործընկերներին» կերակրել ոչ մի պարտավորեցնող խոստումներով - Երկար սառեցումից հետո հայ-ռուսական հարաբերությունները ջերմացման որոշ նշաններ են ցույց տալիս, ինչը հատկապես նկատելի է վերջին իրադարձությունների խորապատկերին: Առանցքային ազդակներից մեկը Հայաստանի մասնակցությունն է հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին: Ավելին՝ հրաժարվելով պաշտպանել Եվրոպայի Խորհրդի երկրների հռչակգիրը, որը դատապարտում է Ռուսաստանին Ուկրաինայում զինված հակամարտության կապակցությամբ, Երեւանն ակնհայտ ազդակներ է ուղարկում իր արտաքին քաղաքականության ռազմավարության որոշ տարրերի ճշգրտման մասին։ Դեպի արեւմուտք ակտիվորեն ձգված երկրի ղեկավարության համար սա ոչ պակաս կարեւոր հանգամանք է, որը վկայում է պրագմատիկ կուրսին վերադառնալու մասին (եթե, իհարկե, խոսքը դատարկ հռետորաբանության մասին չէ)։

Տնտեսական փոխգործակցությունը՝ որպես կայուն հարաբերությունների հիմք

Հայ-ռուսական հարաբերութույնների հիմնական «շարժիչը» տնտեսությունն է։ Չնայած քաղաքական ցնցումներին եւ Արեւմուտքի հետ մերձենալու Երեւանի փորձերին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային տնտեսկան գործընկերը։ Ռուսական շուկան, հատկապես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, խիստ կարեւոր է տեղական արտադրողների համար՝ ապահովելով կայուն պահանջարկ հայկական արտադրանքի համար եւ մատակարարելվ կարեւոր ռեսուրսներՈչ քաղաքական փոփոխությունները, ոչ ապակառուցողական արտաքին ազդեցության փորձերն ի վիճակի չեն թուլացնել փոխշահավետ առեւտրատնտեսական կապերը։

- Հայաստանի եւ Ռուսաստաի միջեւ առեւտրաշրջանառությունը 2023 թ-ին կազմել է շուրջ 7 մլրդ դոլար (Հայաստանի ամբողջ առեւտրաշրջանառության 35%-ը), ինչը Ռուսաստանին դարձնում է Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերը։ Համեմատության համար նշենք՝ Հայաստանի արտաքին առեւտրի ընդհանուր ծավալը 2023 թ-ին կազմել է մոտ 20 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանը զբղեցնում է երկրի արտաքին առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալի առյուծի բաժինը։

- 2023 թ-ին Ռուսաստան արտահանումը կազմել է ավելի քան 3 միլիադ դոլար, ինչն ընդգծում է ռուսական շուկայի կրիտիկական կարեւոությունը հայկական արտադրողների համար։ Հայաստանը Ռուսաստան է արտահանում գյուղատնտեսական ապրանքներ, տեքստիլ, հրուշակեղեն, ալկոհոլային խմիչքներ եւ այլն, ինչը նշանակալի դեր է խաղում երկրի տնտեսության պահպանման գործում:

 - Անցյալ տարի Ռուսաստանից ներմուծումը նույնպես զգալի է մնում եւ կազմում է ավելի քան 4 մլրդ դոլար։ Հայաստանի ներմուծման ընդհանոր ծավալից։ Ներմուծման մեծ մասը բաժին է ընկնում էներգառեսուրսներին՝ բնական գազին եւ նավթամթերքներին։ Հայաստանը լիովին կախվծ է ռուսական գազի մատակարարումներից, եւ երկրի էներգետիկ անվտանգությունը փաստացի վերահսկվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից:

Տնտեսագետ Ազա Միհրանյանի խոսքով՝ տնտսական աճի հիմնական դրայվերը, որն ապահովում է 2023 թ-ի նկատմամբ առաջանցիկ աճի ցուցանիշներ (մինչեւ 30 տոկոս եւ ավելի), թանկարժեք մետաղների, քարերի վերաարտահանումն է, որոնք հիմնականում ռուսական ծագում ունեն եվրոպական համապատասխան պատժամիջոցների կիրռումից հետո: Ոսկու եւ թանկարժեք քարերի գների աճի ֆոնին բարձր մրցակցային շուկայում մրցունակ արտահանման աճը տալիս է արագ աճի եւ բարձր եկամտաբերության ազդեցություն: Նշված վերաարտահանումը կազմում է հայկական արտահանման ընդհանուր կառուցվածքում մոտ 70%, որը ձեւավորվում է Հանրապետություն ռուսական ներմուծման 60% - ի հաշվին Аза Мигранян: В общем экспорте Армении 70% приходится на реэкспорт драгоценных металлов (youtube.com):

Այս օբյեկտիվ տվյալները վկայում են այն մասին, որ Ռուսաստանի հետ տնտսական կապերը պարզապես Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության մաս չեն կազմում, դրանք երկարաժամկետ գործոն են, որի բացակայության դեպքում երկրի տնտեսությունը չի կարող գործել ամբողջ ծավալով: Բացի այդ, հանրապետության հազարավոր քաղաքացիներ աշխատում են ռւսական ընկերություններում հենց Հայաստանի տարածքում, ինչպես նաեւ հարյուր հազրավոր հայ միգրանտներ աշխատում են Ռուսաստանում՝ հայրենիք գումար ուղարկելով, որը եկամտի կարեւոր աղբյուր է շատ ընտանիքների համար։ Ամրապնդելով երկկողմ տնտեսական եւ այլ կապերը՝ այս ամենը որոշակիորեն կայունացնում է երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը հերթական աշուն-ձմեռ քաղաքական սեզոնի նախաշեմին։

Հեռացում Ռուսաստնից ինչի՞ դիմաց,,,

2015 թ-ին ԵԱՏՄ Հայաստանի անդամակցությունը Բրյուսլի հետ ԵՄ հետ «ասոցացման» հարցերի շուրջ բանակցությունների ֆոնին բազմաիվ քննարկումներ առաջացրեց, որոնց ընթացքում հնչեցին ամենատարբեր կարծիքներ: Սակայն այժմ՝ գրեթե տասը տարի անց, եվրասիական ինտեգրացիոն միավորմանը մասնակցութունը Հայաստանի համար դարձել է տնտեսական կայունության առանցքային գործոն՝ թեկուզ առեւտրի արտոնյալ պայմաններով 145 միլիոնանոց շուկա մուտք գործելու պատճառով։

- ԵԱՏՄ-ին անդակցությունը թույլ է տվել Հայաստանին ինտեգրվել ընդհանուր մաքսային կանոններին եւ բացառել մաքսատուրքերը, ինչը խթանում է արտահանման աճը եւ նվազեցնում արտադրանքի ինքնարժեքը: Փոքր ներքին շուկա ունեցող երկրի համար սա տնտեսական աճի ոչ պակաս կարեւոր, եթե ոչ առանցքային մեխանիզմ է։

- Աշխատուժի ազատ տեղաշարժը ԵԱՏՄ անդամակցոթյան եւս մեկ առավելություն է, որի շնորհիվ հայ աշխատանքային միգրանտները պարզեցված հասանելիություն ունեն Ռուսաստանի աշխատաշուկա: Տնտեսական անորոշության պայմաններում շատ տնյին տնտեսությունների համար Ռուսաստանում աշխատելու հնարավորությունը մնում է կենսական:

Միեւնույն ժամանակ, չնայած գործող իշխնության՝ Արեւմուտքի հետ մերձենալու փորձերին, ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրեր կնքելով, էական արդյունքներ չեն տվել: Դեռ մինչեւ 2018 Բրյուսելը Երեւանին առաջարկել էր համապարփակ եւ ընդլայնված գրծընկերության համաձայնագիրը, սակայն այն չի փոխհատուցում այն առավելությունները, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ին անդամակցությունից: Հայտնի է՝ մի քանի գաճաճ արեւմտամետ կուսկցություններ վերջերս դիմել էին Հայաստանի ԿԸՀ՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու խնդրանքով, չնայած Պիտեր Ստանոյի աներկբա հայտարարությանը, թե Հայաստան – ԵՄ բանակցությունները ոչ մի ընդհանուր բան չունեն հնարավոր անդամակցության հեռանկարների հետ։ Չնայած նիկլորի թիմի եւ նրա գաղափական ծառայության՝ վերջին տարիներին արեւմտամետ օրակարգն առաջ մղելու բոլոր ջանքերին, արդյունքները բավականին համեստ էին, ինչպես վիզային ռեժիմի ազատականացման շուջ անվերջ բանակցությունները, որոնք դեռ պետք է «արագացնել»։

Այն ժամանակ, երբ Երեւանում վերջին շրջանում կոնկրետ աջակցույուն էին ակնկալում Արեւմուտքից ներդրումների, տեխնոլոգիաների կամ իրական քաղաքակն աջակցության տեսքով, իրականությունը, մեղմ ասած, շատ ավելի քիչ տպավորիչ էր: Ենթակառուցվածքի զարգացման մասին համաձայնագրերը կամ խոշոր ներդրումային նախագծերը մնացել են միայն թղթի վրա։ Արեւմտյան երկրները շարունակում են կոշտ պայմաններ առաջադրել՝ կապված «բարեփոխումների» եւ «ժողովդավարական ինստիտուտների ուժեղացման», ինչպես նաեւ Մոսկվայից հետագա հեռավորության հետ՝ միեւնույն ժամանակ իրական գործիքներ չտրամադրելով տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում Հայաստանի ինքնիշխանության պահպանման համար։ Մեկ տարի առաջ Բաքվի ռազմաքաղաքական վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի շուրջ ձգձգված հակամրտության եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունների խորապատկերին Հայաստանն այդպես էլ ոչ մի իրական աջակցություն չտեսավ Արեւմուտքի կողմից։ Վաշինգտոնն ու Բրյուսելը ոչ մի օգնւթյուն չտրամադրեցին, իսկ դիվանագիտական ջանքերը նույնպես չբերեցին ակնկալվող արդյունքները։ Արդյունքում նիկլորը հայտնվեց մի իրավիճակում, երբ Ռուսաստանից էլ ավելի հեռանալու նրա փորձերը կաող էին բացասաբար ազդել տնտեսական եւ քաղաքկան կայունության վրա, մինչդեռ Արեւմուտքը շարունակում է միայն դատարկ խոստումներ տալ։ Հավանաբար, վարչապետը գոնե մասամբ գիտակցում է՝ Ռուսաստանից կտրուկ հեռու մնալու հետագա ընթացքը կարող է անբարենպաստ հետեւանքների հանգեցնել։ Արեւմուտքի կողմից քաղաքական ճնշումներն ուժեղանում են, բայց Հանրապետության համար իրական օգուտները բացակայում են։ Հետխորհրդային որոշ այլ երկրների, ինչպիսիք են Վրաստանն ու Մոլդովան, արեւմտամետ կուրսին հետեւող օրինակը ցույց է տալիս, որ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը մնում է ուժեղ՝ չնայած քաղքական հռետորաբանությանը:

Չնայած վերջին տարիների եւ ամիսների իրարանցմանը՝ Ռուսստանը շարունակում է մնալ տարածաշրջանում գերիշխող տնտեսական ուժը՝ ակտիվորեն մասնակցելվ էներգետիկ նախագծերին, ենթկառուցվածքներին եւ առեւտրին, ինչը Մոսկվային դարձնում է անփոխարինելի գործընկեր Հայաստանի համար: Իսկ ԲՐԻԿՍ եւ ԱՊՀ գագաթաժողովներին սպասվող մասնկցությունը ցույց է տալիս նիկլորի պատրաստակամությունը ՌԴ-ի հետ կապերն ամրապնդելու այնտեղ, որտեղ դա իրեն նպատակահարմար է թվում, ինչը շահագրգիռ երկխոսության նախադրյալներ է ստեղծում։ Իսկ Երեւանում կայանալիք «ԵԱՏՄ 10 տարի. հեռանկարներ եւ առաջնահերթություններ» երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացումը (սեպտեմբերի 30 – հոկտեմբերի 1), ըստ ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության անդամ Սերգեյ Միխնեւիչի, լրացուցիչ դրական ներդրում կլինի երկու երկրների միջեւ հարաբերոթյուններում առկա բարդությունների եւ «ոչ միանշանակ» հարաբերւթյունների լուծման գործում. Սա ավելորդ առիթ է մտածելու այն մասին, թե ինչպես կարելի է սեփական քաղաքականությունը կառուցել արտաքին ուրվագծի վրա»։

 

Արման Ղուկասյան

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի