Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի ու իմ շատ սիրելի շիրակցիներ,
Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս ապրիլի 26-ին ներկայացրած` իմ հրաժարականը, այսօր ես վայր եմ դնում ՀՀ Շիրակի մարզպետի պարտականությունները: Պարտականություններ, որ իրականացրել եմ` առաջնորդվելով բարոյականության, հանրային շահի գերակայության ու մասնագիտական արհեստավարժության իմ սկզբունքներին ու պատկերացումներին համապատասխան: Այդ սկզբունքներին հավատարիմ մնացի մինչև վերջ:
Տասնմեկ ամիս առաջ, երբ ես մարզպետ նշանակվեցի, հայտարարեցի, որ ես Շիրակի մարզ «խոպան» չեմ եկել, եկել եմ, որ համատեղ աշխատանքով կարողանանք մարզի վրայից ջնջել «աղետի գոտի» պիտակը, փոխել մարդկանց հոռետեսական տրամադրությունը, ստեղծել աշխատատեղեր ու կանխել արտագաղթը: Ունեի երկարաժամկետ բազմաթիվ ծրագրեր ու լուծելիք խնդիրներ: Ինչ-որ բան հաջողվեց, ինչ-որ բաներ չհասցրեցինք:
Ես մի քանի օրից կվերադառնամ Երևան` հոգուս և մտքումս ընդմիշտ պահելով հարազատ դարձած իմ Շիրակը: Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես Գյումրիում հանգիստ զբոսնող, բոլորի հետ խանութի դրամարկղում հերթ կանգնող ու երիտասարդ ցուցարարների հետ մարզպետարանի աստիճաններին զրուցող պարզ մարդու:
Բարին ընդ ձեզ»: