կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-14 10:16
Աշխարհ

Դուրս եկեք Սիրիայից. Թրամփը` Պուտինին

Դուրս եկեք Սիրիայից. Թրամփը` Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե  ինչի մասին կխնդրեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե մի սեղանի շուրջ նստած լինեին. հայտնում է Газета.ру-ն:

Fox News-ի լրագրողը խնդրել է Թրամփին բացատրել`ինչո՞ւ է ցանկանում վերադարձնել Ռուսաստանին «Մեծ ութնյակ»-ի կազմ:

Թրամփը նշել է , որ դա օգտակար կլիներ` հաշվի առնելով այն, որ «Մեծ ութնյակ»-ի մասնակիցները հանդիպման ժամանակ ժամանակի մեծ մասը ծախսել են ՌԴ-ի հարցը քննարկելու վրա:

«Ես ՌԴ-ի կողմնակիցը չեմ: Ես ԱՄՆ-ի կողմնակիցն եմ: Սակայն, եթե Պուտինը նստած լիներ իմ դիմաց Կանադայում, ես նրան կասեի`լավություն արեք, դուրս եկեք Սիրիայից, դուրս եկեք Ուկրաինայից, դուք չպետք է այնտեղ լինեք»,- ասել է ԱՄՆ նախագահը: