|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է վաղվանից սկսկել ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ` որ ՊՆ-ի առջեւ դրված խնդիրները լուծվել են: Դրա համար հրամայում եմ վաղվանից Սիրիայի Հանրապետությունից դուրս բերել մեր զինուժի հիմնական մասը»,- հայտարարել է ՌԴ նախագահը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական զորքերի դուրսբերման հարցը Պուտինը քննարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: