Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանության կողմից միտումնավոր կառավարում է գնում` հայաթափության, կռվի: Այսօր, խոսելով երեկվա դեպքերի մասին, լրագրողներին կարծիք հայտնեց դերասանուհի Լալա Մնացականյանը: Նա նշեց, որ ինքը, ցավոք, երեկ չի եղել Բաղրամյան պողոտայում` երիտասարդների կողքին, որոնք պայքարում էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Մնացականյանի համոզմամբ` հարցն այստեղ էլեկտրաէներգիան չէր, ինչ անարդարություն էլ լիներ, ժողովուրդը ոտքի էր կանգնելու:
«Եթե ժողովուրդը գնում է նման քայլերի, ուրեմն մենակ է մնացել: Մեր իշխանություններն այդպես էլ չհասկացան` այդքան մարդ դուրս է եկել, որպեսզի նաև ձեր երեխաներին պաշտպանի, և դու պատժում ես: Ես կոչ եմ անում մեր ընկերներին` դուրս եկեք, դուրս, մի\' թողեք երիտասարդներին մենակ»,- կոչ արեց դերասանուհին:
Ըստ նրա` երիտասարդները պետք է պահանջներ ներկայացնեն, անեծքներից վեր դասվեն, եթե անեծքների դաշտ մտանք, կտուժենք: «Սրան գիտեք` ինչն է հաջորդելու, սրան հաջորդելու է օդի թանկացումը, հետո ասելու են` ձյուն է գալիս, ո՞վ պետք է վճարի: Ես չգիտեմ` վերջն ինչ է լինելու, դու քո քայլն արա: Կարծում եմ, որ պետք է օրենքի դաշտ մտնել ու պատժել մեղավորներին, նրանց, ում պատճառով ստիպում են, որ ժողովուրդը վճարի»,- ասաց դերասանուհին: