| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում երկու անձի սպանության գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին այսօր չէին բերել դատարան: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Ալիկ Բանդուրյանին հնարավոր չի եղել ներկայացնել դատարան, նախնական տվյալներով, վատառողջ լինելու պատճառով: Դատավորն ասաց, որ նշվածի վերաբերյալ որեւէ գրություն դատարանը դեռ չի ստացել:
Այսօրվա նիստին չէր ներկայացել նաև Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա դիմում էր գրել դատարանին՝ նշելով, որ վատառողջ լինելու պատճառով չի կարող ներկա լինել այսօրվա նիստին: Այս հիմքով էլ դատարանը երկու շաբաթով հետաձգեց այսօրվա դատական նիստը:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար` խոչընդոտները վերացնելու եղանակով: