կարևոր
673 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-29 18:58
Քաղաքական

Հրայր Թովմասյանի գործը քննած դատավորն առաջխաղացում կունենա. ԲԴԽ-ն առաջարկում է նրան տեղափոխել Վերաքննիչ դատարան

Հրայր Թովմասյանի գործը քննած դատավորն առաջխաղացում կունենա. ԲԴԽ-ն առաջարկում է նրան տեղափոխել Վերաքննիչ դատարան

ԲԴԽ-ն որոշել է խրախուսել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ու նրա թեկնածությունը ներկայացրել է ՀՀ նախագահին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու համար։ Որոշումը կայացվել է այսօր՝ հոկտեմբերի 29-ին։

Հիշեցնենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քննել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը, կարճել վարույթը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, ինչը ոչ արդարացնող հիմք է համարվում։

Դեռևս Հրայր Թովմասյանի գործի քննության ընթացքում մամուլում արդեն իսկ տեղեկություն էր տարածվել, որ դատավորի կողմից սույն գործով ցուցաբերվող հապճեպությունը պայմանավորված է նրա՝ Վերաքննիչ դատարան տեղափոխվելու հանգամանքով։

Ընդ որում, սեպտեմբերի 18-ին ԲԴԽ պաշտոնական կայքում հրապարակվեց և մամուլում տարածվեց ԲԴԽ -ի սեպտեմբերի 17-ի որոշումը՝ դատավոր Արման Հովհաննիսյանին դատավորների առաջխաղացման ցանկից հեռացնելու մասին, որը գլխավորում էր առաջխաղացման ցուցակը։ Նույն ժամանակահատվածում դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ավարտեց Հրայր Թովմասյանի վերաբերյալ գործի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ։

Աղբյուր` Փաստինֆո