կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-16 12:06
Իրավական

Ինչո՞ւ Սամվել Բաբայանին չէին բերել դատարան

Ինչո՞ւ Սամվել Բաբայանին չէին բերել դատարան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է ցուցմունք տար ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Դատարան ուղարկված գրությամբ Բաբայանը տեղեկացրել էր, որ մրսածության հետևանքով ձայնը խզվել է, կորել, չի կարող ներկայանալ դատարան և ելույթ ունենալ: Նա դատարանին խնդրել էր դատական նիստը մեկ շաբաթով հետաձգել:

Դատավոր Արշակ Վարդանյանը, հաշվի առնելով ամբաստանյալի գրությունը, այսօրվա դատական նիստը հետաձգեց և նշանակեց հոկտեմբերի 23-ին:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելուն: Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն: