Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարեն Գրիգորյանին ժողովուրդն ա ընտրել, եթե ժողովուրդը կպահանջի նրա հրաժարականը, տո ճիշտ էլ կանի, թող պահանջի․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը` արդրադառնալով հունիսի 14-ին Էջմիածնում նախատեսված հանրահավաքին, որի ընթացքում պահանջելու են Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը։
Անդրադառնալով Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո)` իրեն դեբատի հրավիրելուն, Գրիգորյանն ասաց. «Մի հատ ասա` տենամ` Արթուր Գրիգորյանն ո՞վ ա, ինքն ասել էր ինձ երեք անգամ է տեսել, ես մի անգամ եմ կյանքիս մեջ տեսե իրան: Ասենք` հիմի ամեն պատահական մարդ ինձ պիտի հրավիրի, ես պետք ա հելնեմ, էթա՞մ, հա՞։ Եթե հայ ազգն ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրա ա բերում, ուրեմն աղջիկ-տղեն էլ են խառնվե իրար»։
Գրիգորյանը շարունակեց. «Ինձ ի՞նչ իրավունք ունի նման բան ասի կամ իմ հետ հարց ունենա, ես ուրիշ մարդ եմ, ինքն ուրիշ մարդ ա»։
Դիտարկմանը` ասում են, որ ցանկանում են Էջմիածինն ազատել Գրիգորյաններից, նա արձագանքեց. «Բայց Գրիգորյանները հայ ազգին են թուրքից ազատագրել, հիմա էլ եթե իրանք եկել են թուրքից ազատագրողներից են ազատագրում, էդ էլ արդեն դուք եզրակացրեք»։
Ճշտող հարցին էլ` Գրիգորյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով չէ՞ Ասատրյանը հեռացել Էջմիածնից, Գրիգորյանն արձագանքեց. «Կոնֆլիկտ չի եղել, նա ո՞վ ա, որ իմ հետ կոնֆլիկտ ունենա: Հակառակը` ես իրան օգնել եմ, որ գնացել ա: Գասպարյան Վովան բռնել էր` դատեր, չեմ թողել։ Ասել եմ` երիտասարդ ա, թողեք թող էթա, իրա համար ապրի»: