կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-05 17:59
Քաղաքական

Թուրքը ինձնից վախեցել ա, ես դրանց պպզացրել, երգցրել եմ, բայց լրագրողներով էսօր ինձ խեղդում եք. Մանվել Գրիգորյան

Թուրքը ինձնից վախեցել ա, ես դրանց պպզացրել, երգցրել եմ, բայց լրագրողներով էսօր ինձ խեղդում եք. Մանվել Գրիգորյան

Այսօր Եռաբլուր այցելած գեներալ Մանվել Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցերին` այսօրվա Հայաստանի վիճակի վերաբերյալ, նշեց. «Ճիշտ ա, թերություններ շատ ունենք, բայց հույս, հավատ էլ ունենք: Մեր երկրի տերերը էս պատանիներն են, ոչ թե շատ շատերը, որ էսօր կան»: Նա շարունակ ցույց էր տալիս պատանի երկրապահներին` ասելով, որ նրանցով է հպարտանում:

 

Մեր հարցին, արդյո՞ք մի քանի տարի անց այդ պատանիները չեն արտագաղթելու, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, համ էլ արտագաղթողներին մի' մեղադրեք, մարդ են, տարբեր խնդիրներով էթում են, էլի կգան: Կարող ա` մեկը նեղացած ա էթում, մյուսը իրա վատ վիճակից ա էթում»:

 

Պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` արդյո՞ք մեզ հիմա անհրաժեշտ է սպարապետ Վազգեն Սարգսյանի պես ուժեղ ձեռք ունեցող մարդ, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ես ասում եմ` այո, ուժեղ ձեռք ունենք, դա մեր սերունդն ա, դուք ուրիշ վատերին մի նայեք, այ էս փայլուն էրեխեքին նայեք»: Նրա խոսքով` սպարապետ Վազգեն Սարգսյանը կհպարտանար շատ ու շատ երևույթներով:

 

«Էսօր լրագրողներով էնքան շատ եք, վրա եք տվել: Թուրքը ինձնից վախեցել ա, ես դրանց պպզացրել, երգցրել եմ, բայց դուք էսօր ինձ խեղդում եք»,- նաեւ կատակեց գեներալը:

 

Նա խոսեց նաև ազատամարտիկների խնդիրների մասին: Մանրամասները` տեսանյութում: