Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել Զորավար Անդրանիկի 150-ամյակի կապակցությամբ, որում ասվում է.
«Սիրելի՛ Երկրապահ հայ ժողովուրդ
Բոլորիս շնորհավորում եմ մեր ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկի, ժողովրդական հերոս Զորավար Անդրանիկի ծննդյան 150 ամյակի առթիվ:
Մենք հայերս ունենք մեծություններ՛ Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Հրանտ Մաթևոսյան, ովքեր հարստություն են ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության համար:
Հայ ժողովրդի ինքնապաշտպանության և ազատագրական շարժման զինյալ պայքարի բացառիկ ժողովրդական ու լեգենդար հերոսներից մեկը Զորավար Անդրանիկն է:
Մենք` երկրապահներս, մեր ժողովրդին պարտադրված պատերազմի յուրաքանչյուր պահին զգացել ենք մեր քաջարի նախնիների ոգին ու կռվել ենք նրանց ոգեկոչելով, մեր աչքի առաջ ունենալով նրանց անցած փառապանծ ճանապարհն ու մարտական սխրանքները:
Մեր ռազմական փառքի նորօրյա պանթեոնը ամբողջական չեր լինի, առանց ժողովրդական հերոս Անդրանիկի: Ես հպարտ եմ, որ ճակատագրի բերումով, ինձ է բախտ վիճակվել իրականացնելու Զորավարի երկու երազանքները։
Նախ ազատագրեցինք Արցախը, այս առումով, կարելի է զեկուցել՛ Զորավար, հանգիստ եղի՛ր, գործդ կիսատ չմնաց: Երկրորդ, Զորավար, քո մահվանից 75 տարի հետո աճյունդ Հայաստան բերեցինք և հանձնեցինք հայրենի հողին,մեր փառքի պանթեոնում, Սպարապետի կողքին: Այո, մեր սերնդի երկրապահը իրականություն դարձրեց քո պատգամը և հիմա պատանի երկրապահները երդվում են քո ներկայությամբ:
Սիրելի հայ ժողովուրդ.
Զորավար Անդրանիկն այն բացառիկ անհատականությունն է, ով իր ամբողջ կյանքում և շուրջ 30 տարվա գործունեությամբ հիմնավորում էր որ հայ ժողովուրդը երբեք չպիտի թուլացնի իր ինքնապաշտպանական բնազդը և հույսը չդնի ուրիշի վրա:
Հայ ժողովրդի բոլոր նահատակների, հայոց բոլոր մեծերի, Զորավար Անդրանիկի ու Սպարապետ Վազգենի մտահոգությունն ու պատգամն են այսօր իրականացնում եռասերունդ երկրապահները ապահովելով առողջ ու կենսունակ սերնդափոխությունը, դաստիրակելով երկիրը սիրող, երկրին պաշտպան մի նոր սերունդ, որն տեր է կանգնելու իր երկրին և իրականացնելու է մեր բոլոր մեծերի, Երկրապահ զորամիավորման հրամանատար Զորավար Անդրանիկի, ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի երազանքները:
Եռասերունդ երկրապահի և իմ անունից ևս անգամ շնորհավորում եմ հայ ժողովրդին իր
ամենասիրված զավակ Զորավար Անդրանիկի ծննդյան 150 ամյակի առթիվ:
Փառք հայ ժողովրդին,
Փառք հայոց բոլոր քաջարի նահատակներին»