կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-11 21:32
Արցախ

Բակո Սահակյանը 2020-ին չի առաջադրվի նախագահի պաշտոնում

Բակո Սահակյանը 2020-ին չի առաջադրվի նախագահի պաշտոնում

Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ 2020-ին  չի առաջադրվելու նախագահի պաշտոնում։ Բակո Սահակյանի խոսքով`  2020-ի ընտրություններին կմասնակցի որպես քաղաքացի և ոչ թե որպես նախագահի թեկնածու։

«Ինչպես գիտեք, 2017 թվականին մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով: Այդ ժամանակը նախատեսված է նաեւ օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:
2020 թվականին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններ: 
Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ: Սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից: 
Եվ քանի որ տեղի են ունենալու նախագահի եւ Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես՝ որպես գործող Նախագահ, օրենքով սահմանված իմ լիազորությունների շրջանակում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի եւ նախագահի, եւ խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ»,- ասել է Բակո Սահակյանը: