Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ովքեր այսօր մրցության մեջ են, ցանկանում են զբաղվել քաղաքական գործունեությամբ, քաղաքական գործիչներ չեն. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը: «Ես կարծում եմ, որ իր լիարժեք, բազմակողմ բնույթը չի կարող ունենալ այս խորհդարանը. նրանք, ովքեր այսօր հիմնականում մրցության մեջ են, ցանկանում են զբաղվել քաղաքական գործունեությամբ, բայց քաղաքական գործիչներ չեն»,- ասաց նա:
Հարցին` կառաջադրվի՞ ՀՀԿ ռեյտինգային կամ համամասնական ցուցակով, Սահակյանը պատասխանեց. «Դեռևս որոշված չէ: Որտեղ որ բնակվում ենք` և' ես եմ այդտեղ բնակվում, և' իմ որդին է այդտեղ բնակվում, ես կամ իմ որդին պետք է դնենք: Ես շահագրգիռ եմ, որ իմ որդին դնի»:
Ըստ Սահակյանի` քաղաքական ուժերի մեջ փորձառու ուժեր չկան, որ կարողանան ընդդիմություն լինել: «Դա միայն ՀՀԿ-ն է: Մեր կուսակցությունը ստեղծվել է հենց այդ պայմաններում, հենց դրա համար, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեր երկրի անվտանգությունը: Հիմնական խնդիրը դա է լինելու»,- ասաց նա:
Հարցին էլ` դժվար չէ՞ 20 տարի իշխանություն ունենալուց հետո դառնալ ընդդիմություն, Սահակյանը պատասխանեց. «Ես կուզենայի, որ մեր ազգն անընդհատ իշխանություններ ունենար` 20 տարի կլինի, թե 151 տարի»: