|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Աբխազիայի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբին` Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է. «Սրտի կսկիծով ընդունեցի ականավոր պետական եւ քաղաքական գործիչ, Աբխազիայի Հանրապետության նախագահ Սերգեյ Վասիլիի Բաղապշի մահվան ողբերգական լուրը: Նա կմնա իր ժողովրդի հիշողության մեջ, բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան, որպես իսկական հայրենասեր, ով իր կյանքը նվիրաբերել է հանուն Աբխազիայի ազատության ու անկախության պայքարին:
Լինելով խելացի եւ հարգալից առաջնորդ` նա անգնահատելի ավանդ է ներդրել աբխազական պետականության կայացման, նրա անվտանգության ամրապնդման, իր երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Հենց նրա ղեկավարությամբ է Աբխազիայի անկախությունը ստացել միջազգային ճանաչում:
Անդառնալի կորստի` Սերգեյ Վասիլիի Բաղապշի մահվան կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, ամբողջ աբխազ ժողովրդին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին»: