կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-26 15:43
Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան

Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան

Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով նաև Արմեն Սարգսյանի հրաժարականին և ընդդիմության քայլերին այս համատեքստում:

«ԱԺ բրիֆինգների ժամանակ էլ մենք ասացինք, որ այդ հարցով քննարկումներ չենք ունեցել, որոշում էլ չենք կարող ունենալ, բայց լրատվական հնարք է, վերնագրերն այնպես գնացին, որ «Հայաստան» դաշինքը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը նախագահի պաշտոնում: Բայց քանի որ թեման այսպես ուռճացվեց, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում:

Փաշինյանն իր ասուլիսում ասում է, որ ինստիտուտների ներդաշնակեցման խնդիր ունեն, և ինչպես բուհերը գրավեցին, այնպես էլ նախագահի պաշտոնում առաջադրելու են իրենց նեղ թիմից, և այս պայմաններում Նախագահ Քոչարյանի առաջադրումը չէր կարող տեղ ունենալ: Իսկ այս մասով ինձ համար անհասկանալի տեքստ էր Արմեն Սարգսյանի հայտարարությունը։ Նա բողոքում է իր լիազորություններից, բայց ինքը ստորագրում է իր լիազորությունները կրճատող թղթի տակ, հետո մենք տեսանք «Հետք»-ի հրապարակումը։ Առհասարակ, այս պատմությունը, կարծում եմ, դեռ շատ ջուր կքաշի»,- ասաց նա:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: