Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ժամանակ » թերթը գրում է. «Կառավարության նիստում վերջնականապես փոփոխվեցին և նշանակվեցին բոլոր մարզպետները: ՀՀԿ-ական մարզպետները գնացին, սակայն ՀՀԿ-ական քաղաքապետերը չեն շտապում և հայտարարում են, որ իրենք շարունակելու են աշխատել և որևէ խոչընդոտ չեն տեսնում այլ քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ աշխատելու մեջ: Նման հայտարարություն «Ժամանակ»-ի հետ զրույցում արդեն արել է Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը, երեկ էլ՝ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը: «Հրաժարական չեմ տալու, հիմա ի՞նչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թիմ է եկել: Ճիշտ է, ինքը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին — խմբ.) Սասունի թիմի անդամն է, բայց դե մեկը մյուսի հետ կապ չունի, կապ չեմ տեսնում: Մենք կարող ենք իրար հետ աշխատել և բարօրություն բերել քաղաքին»,-նշեց Դանիելյանը»: