Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ազատվում է պաշտոնից:
«Հարգելի գործընկերներ, բարեկամներ,
Առաջիկայում իմ դիմումի համաձայն կազատվեմ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի (պաշտոնակատարի) պաշտոնից, որին նշանակվել էի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009 թվականի մայիսի 4-ին: Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, բոլոր այն մարդկանց, ում աջակցությամբ հնարավոր եղավ որոշակիորեն բարեփոխել պետական երիտասարդական քաղաքականության ոլորտը: Հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց հույսերն ու ակնկալիքները չեմ կարողացել արդարացնել:
Արել եմ ուժերիս առավելագույնի չափով։ Միևնույն ժամանակ շարունակելու եմ ակտիվ հասարակական գործունեություն ծավալել՝ որպես ԵՊՀ Շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպության նախագահ: Մենք բարձր պատասխանատվությամբ շարունակելու ու ավարտին ենք հասցնելու երիտասարդ ընտանիքներին ուղղված սոցիալական բնակարանաշինական մեր բոլոր ծրագրերը՝ ճիշտ նույն պատասխանատվությամբ ու ճշգրտությամբ:
Խաղաղություն ու զարգացում մեր երկրին ու ժողովրդին: Շնորհակալ եմ»,- գրել է նա: