Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի պաշտպանության բանակը ներկայացրել է նորօրյա մեր հերոսամարտի աչքի ընկնող ներկայացուցիչներից փոխգնդապետ Արթուր Մարտիկի Քարամյանին:
ՊԲ հաղորդագրության մեջ ասվում է.
«Վերջինիս ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3 եւ առգրավվել 3 տանկ, թշնամական կողմը ունեցել է մարդկային լուրջ կորուստներ: Քաջարի փոխգնդապետը նաեւ կարողացել է արագ կողմնորոշվել մարտական բարդ իրավիճակում եւ գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել թվով 600 զինծառայողի:
Շարքային Սուրեն Արիկի Գաբրիելյանը խոցել է թշնամական 4 միավոր ՀՄՄ-2, 2 միավոր ՀՄՄ-3 եւ 2 տանկ:
6 միավոր հակառակորդի տանկ էլ ոչնչացրել է լեյտենանտ Տիգրան Կարենի Պետրոսյանը:
Հակառակորդի համար իսկական պատուհաս է դարձել ՊԲ զինծառայող, փոխգնդապետ Ռյուրիկ Օլեգովիչ Սեմյոնովը: Քաջարի զինվորականը ոչնչացրել է զինամթերքով բեռնված 2 թշնամական «Կամազ», 1 ՊԶՄ, հակատանկային 2 դասակ, 3 տանկ, 8 հետեւակի մարտական մեքենա, 1 հրետանային «ՏՌ» կայանք, 2 ավտոտեխնիկա:
Հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել շարքային Մարտին Վարդգեսի Բաբախանյանը, ու եւս 2 տանկ՝ սերժանտ Կարապետ Սեյրանի Հարությունյանը:
Փառք մեր հերոս տղաներին:
Նրանց կատարածը հավերժ կմնա մեր ժողովրդի հերոսական տարեգրության էջերում եւ նրանց օրինակով կդաստիարակվեն սերունդներ»: