կարևոր
3217 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-04 16:11
Հասարակություն

Եսայի Քարամյանը երրորդ անգամ է վիրահատվել, ազդրի մաշկից փոխպատվաստել են ձեռքի բաց հատվածներին

Եսայի Քարամյանը երրորդ անգամ է վիրահատվել, ազդրի մաշկից փոխպատվաստել են ձեռքի բաց հատվածներին

Այսօր Եսայու երրորդ վիրահատությունը արեցին։

Բժիշկների գնահատմամբ հաջող է անցել։ Ազդրի մաշկից փոխպատվաստել են ձեռքի բաց հատվածներին։ Վիրակապը բացվելու է հինգ օրից։ Հուսով ենք` ամեն ինչ հաջող կանցնի և նոր վիրահատությունների կարիք չի զգացվի։ Այս մասին հայտնում է հունիսի 12-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակի մի մասը կորցրած Եսայի Քարամյանի կինը՝ Նաիրա Սահակյանը։

«Բժիշկների հոգատարությունը ու պրոֆեսիոնալիզմը մեծ գնահատանքի է արժանի։ Լևոն Արարատի Բաղդասարյանը, Ալեքսանդր Նիկոլայի Կրասնիկովը, Սիրարփի Պողոսյանը, Ալբերտ Առաքելյանը և մյուս բժիշկներն իրենց գործի վարպետներն են։ Շնորհակալ ենք, որ ձգտեցիք անհնարինը հնարավոր դարձնել։

Նաև հրաշալի է տեսնել, որ երիտասարդ բժիշկները ետ չեն մնում փորձառուներից։

Երիտասարդ բժիշկների այս սերունդը շատ մեծ փորձ է հասցրել կուտակել։ Ցավոք սրտի այդ փորձի մի մեծ մաս կուտակվել է պատերազմի ու Արցախի հայաթափման ժամանակ պայթյունի վիրավորներին օգնություն ցուցաբերելու ժամանակ»,- գրել է նա։