կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-28 12:33
Սպորտ

Արսեն Քարամյանը կնախագահի ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստը

Արսեն Քարամյանը կնախագահի ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստը
2015 թվականի հոկտեմբերի 28-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստ, որը կնախագահի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: 
 
Նիստի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության 2014-2015 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման և 2016-2017 թվականների ծրագրի նախագծի, ԱՊՀ պետությունների երիտասարդության հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտական կառույցների ղեկավարների խորհրդակցության արդյունքների ամփոփման, ԱՊՀ տարածքում երիտասարդական ձեռներեցությանն աջակցության փորձի ուսումնասիրման վերաբերյալ հարցեր: Խորհրդակցության արդյունքների ամփոփումից հետո տեղի կունենա աշխատանքային հանդիպում ԱՊՀ պետությունների երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների հետ:
 
Խորհրդի անդամները անհայտ զինվորի հուշարձանի մոտ հարգանքի տուրք կմատուցեն Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին: