Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձավ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում սկսված ստուգումներին: Նա ասաց, որ խոշոր հարկ վճարող ընկերություններին ՊԵԿ-ը զգուշացրել է վերադառնալ օրենքի դաշտ և տրամադրել ՀԴՄ-ները՝ օրենքով սահմանված կարգով:
«Երեկ հանդիպել եմ ցանցային առևտրով զբաղվող 10-12 պատասխանատուների հետ ու քննարկել հարցը: Մենք ուղղակի ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում, և շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման պրոցեսին։ Մի քանի օր ժամանակ ենք նրանց տվել, որ ծրագրային իրենց խնդիրները կարգավորեն»,- ասաց Անանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ստուգումներ անձամբ իրենք չեն իրականացնում, և ՊԵԿ-ը ԱԱԾ գործընկերներին տեղեկացրել է, թե նախկինում ինչ պայմանավորվածություններ են եղել, որոնք այս պահին չեն գործում։
Անանյանը նշեց, որ խոսքը գյուղմթերքին է վերաբերում, քանի որ ձեռք բերողից փաստաթուղթ չի վերցվում, և ԱԱՀ չի վճարվում. «Իրենք առաջարկել են, որ գյուղմթերքի վաճառքը անհատ ձեռնարկատերերով լինի, որպեսզի նրանք 5 տոկոսի հարկ վճարեն 20 տոկոսի փոխարեն։ Մասնագիտական տեսանկյունից` դա հասկանալի է, բայց օրենսդրությունը դա թույլ չի տալիս»,- հավելեց նա։