կարևոր
5197 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-19 11:44
Հասարակություն

«Երևան Սիթի»-ն տուգանվել է 10 մլն․ դրամով. այլ տուգանվողներ ևս եղել են․ մանրամասներ

«Երևան Սիթի»-ն տուգանվել է 10 մլն․ դրամով. այլ տուգանվողներ ևս եղել են․ մանրամասներ

2024 թվականի փետրվարին արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 150 դեպք, կիրառվել է 52․45 մլն դրամի չափով տուգանք, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Արձանագրված խախտումներից 4 դեպքով 4 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 15․5 մլն դրամի չափով:

«ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 4 հարկ վճարողներն են «Ռոստով Դոն» մթերային խանութը՝ 1,733,987 դրամ, HOME մթերային խանութը՝ 1,109,109 դրամ, «Երևան Սիթի»-ն՝ 10,000,000 դրամ, «Հայփոստ»-ը՝ 2,659,9 դրամ», - նշված է հրապարակմանը կից ցանկում:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով տուգանք է արձանագրվել նաև բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության և տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտներում: