կարևոր
3649 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-12 10:31
Հասարակություն

Թալանել են Բանգլադեշի «Երևան սիթի»-ի տնօրենի աշխատասենյակը

Թալանել են Բանգլադեշի «Երևան սիթի»-ի տնօրենի աշխատասենյակը

Մարտի 10-ին թալանել են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևանի սիթի» սուպերմարկետներից մեկը։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ն ու մանրամասնում, որ այդ օրը՝ ժամը  08:40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Թադևոս Կարապետյանը և հայտնել, որ ժամը 00:10-ից մինչև 02:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Բաբաջանյան փողոցի 48 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, մտել են տնօրենի աշխատասենյակ, երկաթյա պահարանը բացել բանալիով և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ աղբյուրի,  հափշտակվել է մի քանի միլիոն դրամ։