Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Երևան Սիթի» ցանցի` Տիգրան Մեծ պողոտայում գտնվող սուպերմարկետում միջադեպ է տեղի ունեցել: Yerkir.am-ի լրագրողն ականատես է եղել, որ սուպերմարկետում ոստիկաններ և շտապօգնության աշխատակիցներ կան:
Մեր տեղեկություններով` վիճաբանություն է տեղի ունեցել տարադրամի փոխանակման կետի աշխատողի և հաճախորդի միջև: Հաճախորդը կեղծ դոլար է տվել աշխատակցին, վերջինս էլ հայտարարելով, որ այն կեղծ է, ձեւավորված սովորույթի համաձայն, պատռել է թղթադրամը: Թե ինչ է եղել այդ ընթացքում հաճախորդի եւ աշխատակցի միջեւ, դեռ պարզ չէ: Հայտնի է միայն, որ հաճախորդը դրանից հետո կոտրել է տարադրամի փոխանակման կետի ապակին, ինչի հետեւանքով մեկ մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, մեկ մարդ էլ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք:
Դեպքի վերաբերյալ Yerkir.am-ը շուրջ 3 ժամ է` փորձում է որևէ հավելյալ տեղեկություն ստանալ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Արմեն Մալխասյանից: Մալխասյանը միայն հաստատեց մեր լուրը, նշեց, որ մեկը բերման է ենթարկվել, մեկն էլ հիվանդանոցում է, հանգամանքները ճշտվում են, կատարվում է քննություն: Այլ մանրամասներ Մալխասյանը չհայտնեց: