Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ըստ shamshyan.com-ի այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 հասցեի դիմաց, ЗИЛ 130 մակնիշի 12 ՍՍ 769 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրված վերամբարձ կռունկի վերամբարձիչը կոտրվել և ընկել է այդ պահին փողոցով անցնող թիվ 35 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1990 Տ համարանիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պարզապես հրաշք կարելի է համարել, քանի որ Газель-ի մեջ եղել է 20 ուղևոր ու երջանիկ պատահականություն է, որ զոհեր և վիրավորներ չեն եղել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: